ԳԳոհար Սարգսյան

Համայնքային ոստիկաններն ու Ոստիկանության գվարդիայի ծառայողները ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել

Համայնքային ոստիկաններն ու Ոստիկանության գվարդիայի  ծառայողները ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել

Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի և Ոստիկանության գվարդիայի ծառայողները հանցագործության կանխման, նախականխման և հայտնաբերման նպատակով դեկտեմբերի 8-ին Աբովյան քաղաքում համատեղ ուժեղացված ծառայություն իրականացնելիս, Հատիսի փողոցում ստուգման նպատակով մոտեցել են մի քաղաքացու, որի վերարկուի գրպանում ակնհայտ երևացել է զենքի նմանվող առարկա: Նա հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և տեղափոխվել է Կոտայքի բաժին:

 

Անձնական խուզարկությամբ Բյուրեղավանի բնակիչ 24-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել են 7 փամփուշտով լիցքավորված ատրճանակ և 93 փամփուշտ:
 
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում