Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում նշել են Հենրի Մորգենթաուի ծննդյան օրը

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում նշել են Հենրի Մորգենթաուի ծննդյան օրը

Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ապրիլի 27-ին նշել են 1913-ից 1916-ին Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաու ծննդյան 159-ամյակը: 1915-ից մեկ տարի անց նա դադարեցրեց դիվանագիտական գործունեւությունը՝ անկարող լինելով ավելին անել  հայ ժողովրդի համար:

Դեսպան Մորգենթաուի ծննդյան 159-ամյակի առիթով կազմակերպված ցուցահանդես-միջոցառմանը ներկայացվել են Ցեղասպանության ժամանակ նրա մարդասիրական գործունեության բազմաթիվ դրվագներ:

Հանդիպման ավարտին թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը ԱՄՆ-ի դեսպանին եւ Մորգենթաուի ազգականներին հանձնել է «Հենրի Մորգենթաու» հուշամեդալներ:  Դեսպանին նվիրված հիշատակի բացիկների վրա նրա թոռներն ու ծոռները ստորագրություններ են թողել:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում