ԱԱննա Զախարյան

Հայաստանն ու Իրանը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Հայաստանն ու Իրանը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Հայաստանում տեղի ունեցավ ՀՀ-ԻԻՀ Զբոսաշրջության բնագավառում համագործակցության 5-րդ տեխնիկական նիստը, որին ներկա գտնվեց Իրանից ժամանած Անուշիրվան Բանդփեյը, Մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռագործության նախարարի՝ զբոսաշրջային հարցերով տեղակալը, իր գլխավորած պատվիրակության հետ, հայտնում են կոմիտեից։

Նիստին մասնակցեց նաև ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը:

Նիստի ընթացքում քննարկվեցին վերջին զարգացումները զբոսաշրջության ոլորտում, երկու երկրների զբոսաշրջային հոսքերի մեծացմանը միտված քայլերը, համագործակցության նոր հնարավորությունները, ինչպես նաև հաջորդ նիստի անցկացման վայրի ընտրությունը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում