ԵՄ ներքին գործերի նախարարները խստացնում են ապաստանի տրամադրման կանոնները

ԵՄ ներքին գործերի նախարարները խստացնում են ապաստանի տրամադրման կանոնները

Եվրամիության ներքին գործերի նախարարները մտադիր են ավելի խստացնել ապաստանի տրամադրման կանոնները ԵՄ անդամ պետություններում: Դեկտեմբերի 8-ին նրանք համաձայնության են եկել այսպես կոչված անվտանգ երրորդ երկրների հայեցակարգի վերանայման հարցում:

«Ամեն տարի տասնյակ հազարավոր մարդիկ գալիս են Եվրոպա և ապաստան են խնդրում՝ չնայած նրանք գալիս են անվտանգ երկրներից»,- բացատրել է Դանիայի ներքին գործերի նախարար Ռասմուս Ստոկլունդը, որը ներկայումս նախագահում է Եվրոպայի խորհրդում: Նոր կանոնները պետք է ապահովեն ապաստան տրամադրելու գործերի ավելի արագ և արդյունավետ մշակում՝ ընդգծել է նա:

Դա ենթադրում է, որ մոտ ապագայում ԵՄ երկրները կկարողանան ավելի հեշտությամբ մերժել ոչ ԵՄ անդամ անվտանգ երկրներից մարդկանց ապաստանի խնդրանքները:

Ընդ որում՝ դիմումատուի և նրա ծագման երկրի միջև ուղղակի կապն այլևս պարտադիր չէ, ինչը թույլ է տալիս ստեղծել այսպես կոչված «վերադարձի կենտրոններ» երրորդ երկրներում: Արդյունքում՝ ԵՄ-ում պաշտպանություն փնտրող անձինք կարող են արտաքսվել նույնիսկ այն երկրներ, որտեղ նախկինում երբեք չեն եղել, իսկ մերժված ապաստան հայցողները չեն կարող ավտոմատ կերպով մնալ ԵՄ-ում իրենց բողոքարկումների վերանայման ընթացքում:

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©