Էրիկ Վարդանյանը կարող է կարիերան շարունակել Ռուսաստանի առաջնությունում

Էրիկ Վարդանյանը կարող է կարիերան շարունակել Ռուսաստանի առաջնությունում

Հայաստանի հավաքականի և Երևանի «Փյունիկի» կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը կարող է կարիերան շարունակել Ռուսաստանի առաջնությունում: Այդ մասին գրում է Championat.com կայքը:

Վարդանյանը կարող է մի քանի տարվա պայմանագիր ստորագրել Սոչիի համանուն ակումբի հետ: Նախնական տեղեկություններով՝ հայ կիսապաշտպանը ռուսական ակումբին կմիանա հունվարին:

Հայաստանի ֆուտբոլի առաջնության 12-րդ տուրում կայացած «Արարատ»-«Փյունիկ» խաղում Էրիկ Վարդանյանը մրցավարին ուսով հարվածելու համար կարմիր քարտ էր ստացել, որից հետո մարզադաշտը լքելիս միջնամատ էր ցույց տվել երկրպագուներին: ՀՖՖ կարգապահական կոմիտեն որոշում էր ընդունել Էրիկ Վարդանյանին որակազրկել մինչև 2020 թվականի ապրիլի 30-ը` 6 ամսով, իսկ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբին տուգանել 600 հազար դրամով: Ֆուտբոլիստը հետագայում ներողություն էր խնդրել պահվածքի համար:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում