ՄՄարիամ Մխիթարյան

Պետքարտուղարությունում կստեղծվի այլ երկրներում ռուսական ազդեցության դեմ պայքարի վարչություն

Պետքարտուղարությունում կստեղծվի այլ երկրներում ռուսական ազդեցության դեմ պայքարի վարչություն

ԱՄՆ պետքարտուղարությունը կստեղծի ստորաբաժանում՝ այլ երկրներում ռուսական ազդեցության դեմ պայքարի համար։ ԱՄՆ պաշտպանության բյուջեի նախագծում նշված է, որ նոր ստորաբաժանումը կընդգրկվի պետքարտուղարության՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյում: Նոր կառույցի նպատակն է լինելու պայքարել ռուսական ազդեցության դեմ ինքնիշխան երկրներում, Ռուսաստանի այլ «չարամիտ գործողությունների» դեմ «Միացյալ Նահանգների դաշնակից կամ գործընկեր երկրներում: Խոսքը վերաբերում է այն գործողություններին, որոնք «ազդում, սպառնում կամ խաթարում են ԱՄՆ շահերը»։

Ըստ նախագծի՝ ստորաբաժանման ղեկավարությունն ամսական զեկույց է ներկայացնելու իր առաջընթացի մասին։

Հիշեցնենք, որ այս նախաձեռնությունը ներառված է ԱՄՆ Ազգային պաշտպանության մասին ակտում, որն արդեն հաստատել են Կոնգրեսի հանրապետական ​​և դեմոկրատ անդամները, և կընդունվի մոտ ժամանակում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում