Երևանում Opel-ը բախվել է ծառին․ տուժածը հոսպիտալացվել է

Երևանում Opel-ը բախվել է ծառին․ տուժածը հոսպիտալացվել է

ՆԳՆ ՓԾ-ից հայտնում են, որ դեկտեմբերի 8-ին՝ ժամը 11։10-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թևոսյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ Opel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևկելի հատվածից և բախվել ծառին։ 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդին դուրս բերել ավտոմեքենայից․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©