ԼԼիլիթ Ասատրյան

Սյունիքի պարեկներն ու բժիշկները փրկել են անգիտակից վիճակում գտնվող 2-ամյա երեխայի կյանքը

Սյունիքի պարեկներն ու բժիշկները փրկել են անգիտակից վիճակում գտնվող 2-ամյա երեխայի կյանքը

Օրերս Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասում պարեկային կարգախմբին է մոտեցել մի քաղաքացի և հայտնել, որ իր 2 տարեկան դուստրը բարձր ջերմություն ունի, անգիտակից վիճակում է, և անհրաժեշտ է նրան շտապ հասցնել հիվանդանոց:

 

Ինչպես հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից, Սյունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները ծառայողական մեքենայով անմիջապես երեխային տեղափոխել են բժշկական կենտրոն:

 

Պարեկների և բժիշկների օպերատիվ ու պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ երեխայի կյանքին վտանգ չի սպառնում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում