Ամփոփվեց «Դարձի՛ր կամավոր» ծրագրի 2-րդ փուլը․ մասնակցության հայտ էր ներկայացրել ավելի քան 520 կամավոր

Ամփոփվեց «Դարձի՛ր կամավոր» ծրագրի 2-րդ փուլը․ մասնակցության հայտ էր ներկայացրել ավելի քան 520 կամավոր

Այսօր՝ կամավորների միջազգային օրը, ամփոփվեց «Դարձի՛ր կամավոր» ծրագրի 2-րդ փուլը: Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը բացման խոսքում ընդգծեց կամավորների կողմից կատարված աշխատանքի կարևորությունը հասարակական կյանքում։

Արդարադատության նախարարությունից հայտնում են՝ ծրագրին մասնակցության հայտ էր ներկայացրել ավելի քան 520 կամավոր: Կամավոր աշխատանքին մասնակցում էին ավելի քան 25 ուսումնական հաստատությունների ուսանողներ և աշակերտներ: 

Երկու ամսվա ընթացքում կամավորները թվայնացրել են 25 հազարից ավելի քաղաքացիական կացության ակտ, ինչը 3 անգամ շատ է ծրագրի նախորդ փուլի արդյունքից:

Կամավորների կողմից թվայնացվել են Երևանի՝ 1998, 2000 և 2001 թվականների մահվան ակտային գրանցումները: Ծրագրի երրորդ փուլը նախատեսվում է մեկնարկել 2026 թվականի առաջին եռամսյակում:

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©