ՎՎարդան Հովսեփյան

ՀՀ ԱԺ նախագահն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

ՀՀ ԱԺ նախագահն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և այս օրերին Մայր Աթոռում գումարված Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի մասնակիցների հետ:

Ամենայն հայոց կաթողիկոսը գոհունակությամբ անդրադարձել է Գերագույն հոգևոր խորհրդի քառօրյա ժողովի արդյունքներին: «Կարևորում ենք նման հանդիպումները ինչպես Գերագույն հոգևոր խորհրդի, այնպես էլ մեր եկեղեցականաց դասի հետ, որովհետև Ազգային ժողովը օրինաստեղծ իր գործունեությամբ կարգավորում է հանրային կյանքի բոլոր ոլորտները, քննարկվում են նաև հարցեր, որոնք առնչվում են հոգևոր կյանքին, արժեքային համակարգին: Եվ այդ առումով առավել կարևորում ենք սերտ գործակցությունը Ազգային ժողովի և Մայր Աթոռի միջև՝ հանուն մեր երկրի ու ժողովրդի, մեր կյանքի բարօրության», - ասել է Ամենայն հայոց կաթողիկոսը:

Անդրադարձ կատարելով Եկեղեցու և հոգևոր դասի լուսավորչական առաքելությանը և կարևորելով համագործակցությունը Հայոց եկեղեցու և հայրենի իշխանությունների միջև` Արարատ Միրզոյանը նշել է, որ դարեր շարունակ, երբ մենք չենք ունեցել պետականություն, հոգևոր հայրերն իրենց ուսերին են վերցրել նաև լուսավորականության առաքելությունը։

«Հարանց անապատի դպրոց, Գլաձորի համալսարան, Տաթևի համալսարան։ Սրանք հաստատություններ են, որոնք ի հեճուկս պատերազմի արհավիրքների՝ կենդանի են պահել հայ հասարակական միտքը՝ լինելով առաջամարտիկը մտքի հեղափոխության»,- նշել է Արարատ Միրզոյանը:

ՀՀ ԱԺ նախագահը խոսել է առկա մարտահրավերների մասին` ընդգծելով, որ համագործակցաբար է հնարավոր կերտել հայրենիքի առաջընթացը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում