«Ակտիվ քաղաքացի» հարթակով քաղաքացիների կողմից մեզ տրված հանձնարարականները նույն են, ինչ դուք ստանում եք քաղաքապետից. Տիգրան Ավինյան

«Ակտիվ քաղաքացի» հարթակով քաղաքացիների կողմից մեզ տրված հանձնարարականները նույն են, ինչ դուք ստանում եք քաղաքապետից. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել«Ակտիվ քաղաքացի» հարթակին, որտեղ երևանցիներն իրենց գնահատականն են տալիս վարչական շրջանների, քաղաքային տարբեր կառույցների ու կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքին:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ հարթակի միջոցով տրված գնահատականներն ազդեցություն են ունենալու նաև վարչական շրջաններին հատկացվող ֆինանսական հոսքերի վրա: 

««Ակտիվ քաղաքացի» հարթակը շատ կարևոր է այն առումով, որ քաղաքացիների կողմից մեզ տրված հանձնարարականները նույն հանձնարարականն են, ինչ որ դուք ստանում եք քաղաքապետից: Որքան քաղաքացիներն ավելի գոհ լինեն ձեր կատարած աշխատանքից ու որակից, մոտիվացիա է ստեղծվելու դրա համար»,- նշել է քաղաքապետը:  

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©