Երմակի փոխարեն ուկրաինական պատվիրակության ղեկավար է նշանակվել Ռուստեմ Ումերովը

Երմակի փոխարեն ուկրաինական պատվիրակության ղեկավար է նշանակվել Ռուստեմ Ումերովը

Բանակցություններում ուկրաինական պատվիրակության ղեկավար Անդրիյ Երմակի փոխարեն նշանակվել է Ուկրաինայի ԱԽ քարտուղար Ռուստեմ Ումերովը: Հրամանագիրը ստորագրել է Վոլոդիմիր Զելենսկին։

Պատվիրակության կազմում ընդգրկված է ևս ութ մարդ: Պատվիրակությանը հանձնարարված է բանակցություններ վարել ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջազգային գործընկերների հետ «արդար և կայուն խաղաղության» համար:

Ավելի վաղ կոռուպցիոն սկանդալի ֆոնին Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրիյ Երմակն ազատվել էր պաշտոնից: Նա հայտարարել է, որ մեկնելու է ռազմաճակատ:

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©