ԴԴավիթ Մուրադյան

Ներկայացվել են ԲՀՊՏ և անտառային ոլորտում ռենջերների կարողությունների գնահատման շրջանակային մոտեցումները

Ներկայացվել են ԲՀՊՏ և անտառային ոլորտում ռենջերների կարողությունների գնահատման շրջանակային մոտեցումները

Երևանում՝ Բնության համաշխարհային հիմնադրամի Հայաստանի գրասենյակում (WWF-Armenia), «Կենսաբազմազանություն և կայուն տեղական զարգացում Հայաստանում» ծրագրի շրջանակում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որին մասնակցել են «PROPARK» ընկերության աշխատակիցները, ՇՄՆ էկոպարեկային ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, շրջակա միջավայրի նախարարության և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներ, բնության հատուկ պահպանվող տարածքների ղեկավար կազմը, WWF հայաստանյան մասնաճյուղի տնօրենը և այլոք։ Այս մասին հայտնում է ծառայությունը:

Հանդիպման ընթացքում ներկայացվել են ԲՀՊՏ և անտառային ոլորտում ռենջերների կարողությունների գնահատման շրջանակային մոտեցումները։ Քննարկվել են դրանց կառավարման շրջափուլի բաղադրիչները, մասնավորապես՝ համատեքստի գնահատում, պլանավորում, ներդրումների անհրաժեշտություն, կառավարման գործընթացներ, արդյունքներ և դրանց գնահատում։

Հատուկ ուշադրություն է դարձվել ՇՄՆ էկոպարեկային ծառայության՝ որպես ազգային ռենջերական կառույց լինելու կարևորությանը, ինչպես նաև նրա հիմնական առաքելությանը՝

կանխարգելել և դադարեցնել անօրինական գործողությունները և բնապահպանական հանցագործությունները,

նվազեցնել մարդածին ճնշումները բնության նկատմամբ,

ապահովել բնակավայրերի ու տեսակների պահպանությունը,

բարձրացնել համայնքների իրազեկվածությունը,

աջակցել զբոսաշրջության կայուն զարգացմանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում