ԱԱսպրամ Սարատիկյան

ԲՏԱ փոխնախարարն ընդունել է ՀԲ պատվիրակությանը. քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ԲՏԱ փոխնախարարն ընդունել է ՀԲ պատվիրակությանը. քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Նոյեմբերի 26-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) պատվիրակությանը՝ ՀԲ թվային զարգացման բաժնի ղեկավար Իզաբել Նետոյի գլխավորությամբ։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ԲՏԱ նախարարությունը:

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանը։

Քննարկվել են ՀԲ հետ ծրագրերի շարունակակնությանն առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես՝ երկրի տնտեսական աճն ու արտադրողականությունը բարձրացնելու նպատակով կապի և տվյալների ենթակառուցվածքների, թվային հարթակների ներդրման և օգտագործման, դրանց անվտանգության բարձրացմանն առնչվող թեմաներ։

Ռուբեն Սիմոնյանը ներկայացրել է նշված ուղղություններով նախարարության կատարած աշխատանքներն ու հետագա ծրագրերը։ Նախարարի տեղակալն ադրադարձել է նաև պետական և մասնավոր հատվածներում թվայնացման և կիբեռանվտանգության ներդրման գործընթացներին, այդ ուղղությամբ ՀԲ հետ համագործակցության ընդլայնման հնարավորություններին։

Իզաբել Նետոն ընդգծել է ՀԲ պատրաստակամությունը նշված ուղղություններով դիտարկելու աջակցության հնարավորությունները՝ առավել արդյունավետ արդյունքներ ապահովելու համար։

Կարևորվել է պետական և մասնավոր հատվածներում առավել ժամանակակից թվային գործիքների ներդումը, ընդհանուր նպատակի շուրջ տարբեր նախարարությունների կողմից համակարգված աշխատանքների իրականացումը, այս համատեքստում՝ նախագծերի կառավարման և տեխնիկական փորձաքննության կարողությունների զարգացումը, որը հնարավորություն կընձեռի բարձրացնելու այս գործընկացներում առաջ եկած խնդիրների լուծման արդյունավետությունը։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու քննարկումները՝ հնարավոր աջակցության առավել արդյունավետ տարբերակները կանխորոշելու համար։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում