ՎՎարդուհի Հարությունյան

Ուկրաինայի և ԱՄՆ-ի պատվիրակությունները մոտ ապագայում կրկին հանդիպում կունենան. Սիբիհա

Ուկրաինայի և ԱՄՆ-ի պատվիրակությունները մոտ ապագայում կրկին հանդիպում կունենան. Սիբիհա

Կիևի և Վաշինգտոնի պատվիրակությունները մոտ ապագայում կրկին հանդիպում կունենան՝ խաղաղության ծրագիրը քննարկելու համար, հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարարը:

Անդրիյ Սիբիհայի խոսքով՝ Ուկրաինայի համար հրադադարի հաստատումը չափազանց կարևոր է, և Կիևը կոնկրետ արդյունքներ է ակնկալում: Սիբիհան հավելել է՝ կան զգայուն հարցեր, որոնք կարող են քննարկվել միայն ղեկավարների մակարդակով, ուստի ուկրաինական կողմը հետաքրքրված է նախագահներ Վոլոդիմիր Զելենսկու և Դոնալդ Թրամփի հանդիպմամբ:

Ըստ ամերիկյան սկզբնական ծրագրի՝ Ուկրաինան պետք է տարածքներ զիջի, կրճատի իր զորքերի թվաքանակը և հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտումներից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում