Վերին Լարսը փակ է ձյան տեսքով տեղումների պատճառով

Վերին Լարսը փակ է ձյան տեսքով տեղումների պատճառով

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը կրկին փակ է նոյեմբերի 1-ի ժամը 18:00-ի դրությամբ։ Այդ մասին հայտնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից: 

«Տեղեկացնում ենք, որ ձյան տեսքով տեղումները վերսկսելու պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը կրկին փակ է»,- նշում է դեսպանությունը:

Ձյան տեսքով տեղումների պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը նոյեմբերի 1-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, բաց էր միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում