ՀՀ սոցիալական պաշտպանության ոլորտի բարեփոխումների նպատակն է ունենալ ներառական և մարտահրավերներին պատրաստ սոցիալական համակարգ

ՀՀ սոցիալական պաշտպանության ոլորտի բարեփոխումների նպատակն է ունենալ ներառական և մարտահրավերներին պատրաստ սոցիալական համակարգ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն Իտալիայում մասնակցել է Cometa կենտրոնի կողմից կազմակերպված «Օժանդակություն և տեղական բարեկեցություն» թեմայով գիտաժողովին և հանդես եկել ելույթով։ Այս մասին հայտնում է ԱՍՀ նախարարությունը:

Խոսելով երկու երկրների բարեկամական հարաբերությունների և ընդհանուր արժեքների պահպանմանն ուղղված ջանքերի մասին՝ նախարար Թորոսյանը նշել է, որ տարբեր ոլորտներում երկկողմ և բազմակողմ արդյունավետ համագործակցությունը զարգացել է ամուր գործընկերության և փոխադարձ հարգանքի հիման վրա։ 

Միաժամանակ հատուկ անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացված վերջին բարեփոխումներին ինչպես նաև զբաղվածության, ժողովրդագրության ռազմավարություններին, որոնց նպատակն է ունենալ մարդակենտրոն, ներառական և մարտահրավերներին պատրաստ սոցիալական համակարգ։

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©