2020-ին կմեկնարկի նոր ՔԿՀ-ի կառուցումը

2020-ին կմեկնարկի նոր ՔԿՀ-ի կառուցումը

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը լրագրողների հետ «Արմավիր»

քրեակատարողական հիմնարկում մասնակցել է փորձնական ծրագրի շրջանակում մասնավոր ընկերության կողմից դատապարտյալների և կալանավորված անձանց համար պատրաստվող սննդի համտեսին:

Միջոցառմանը մասնակցել են նաև արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը,

քրեակատարողական վարչության պետ Արթուր Գոյունյանը, «Արմավիր» ՔԿՀ-ի պետ Գերասիմ

Գևորգյանը, այլք:

Հիշեցնենք, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հոկտեմբերի 15-ից, իսկ «Արմավիր» ՔԿՀ-ում՝

հոկտեմբերի 16-ից մեկնարկել է մասնավոր ընկերության կողմից սննդի ապահովման փորձնական

ծրագիրը: Սննդի ապահովման գործառույթը մասնավոր հատվածին պատվիրակելը նշանակում է, որ ներդրվում է բարձր որակավորում ունեցող խոհարարների կողմից քրեակատարողական հիմնարկներում սննդի պատրաստման նոր և արդյունավետ համակարգ։

Լրագրողների հետ զրույցում նախարարը նշել է, որ ծրագիրը, միանշանակ, պետք է շարունակվի,

քանի որ արդյունքներն առ այսօր լավն են. սննդից օգտվող դատապարտյալների և կալանավորված անձանց ցուցանիշը 100% է: Ռուստամ Բադասյանի խոսքով՝ մինչև 2021 թվականը բոլոր քրեակատարողական հիմնարկների սննդի ապահովման գործառույթը պատվիրակված կլինի մասնավոր հատվածին:

Նշենք, որ կալանավորված անձանց և դատապարտյալներին օրական տրվող պատրաստի սնունդը

ներառում է նախաճաշ, ճաշ և ընթրիք: Սնունդը պատրաստվում է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկի տարածքում, մասնագիտացված խոհարարների կողմից: Քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալներին սնունդը տրամադրվում է համաձայն մեկ շաբաթվա համար նախoրոք կազմված ճաշացուցակի, որը տարբեր շաբաթների համար փոփոխվում է՝ սննդի բազմազանությունը ապահովելու նպատակով:

Ճաշացուցակները կազմվում են մատակարար կազմակերպության կողմից և հաստատվում քրեակատարողական հիմնարկի պետի կողմից: Դրանք կազմելիս հաշվի են առնվում սննդի բազմազանությունն ու որակը, կալորիականությունը և այլն:

Նախարարը նաև նշել է, որ Երևանի Սիլիկյան թաղամասում նախատեսվում է կառուցել նոր քրեակատարողական հիմնարկ՝ «Նուբարաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ների փոխարեն: 

«Մեզ պետք է հիմա նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմելու համար ֆինանսական գնահատական ունենալ: Հնարավոր է, որ պայմանական մրցույթ հրավիրենք, որպեսզի հասկանանք, թե այդ աշխատանքները երբ են կատարվելու: Ամեն դեպքում 2020 թվականին գործընթացը սկսելու ենք»,- նշել է Ռ. Բադասյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում