ԱԱնժելիկա Ժամհարյան

ՊԵԿ նախագահը հանդիպել է Առաջատար տեխնոլոգիական ձեռնարկությունների միության ներկայացուցիչների հետ․ քննարկվել են համագործակցության հեռանկարները

ՊԵԿ նախագահը հանդիպել է Առաջատար տեխնոլոգիական ձեռնարկությունների միության ներկայացուցիչների հետ․ քննարկվել են համագործակցության հեռանկարները

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հանդիպել է «Առաջատար տեխնոլոգիական ձեռնարկությունների միություն» ՀԿ-ի ղեկավար Սարգիս Կարապետյանի և խորհրդի անդամների հետ` քննարկելու երկուստեք համագործակցության հեռանկարները, այդ համագործակցությունն առավել ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելու և սերտ փոխգործակցությունն առավել խորացնելու ուղղությունները։ Մասնակցել են նաև ԱԺ փոխնախագահի խորհրդական Սերգեյ Մուրադյանը, ՊԵԿ նախագահի տեղակալներ Վրեժ Մխիթարյանը և Համլետ Սահակյանը, ՊԵԿ համապատասխան ստորաբաժանման ղեկավարը և աշխատակիցները։

Հանդիպմանը ողջունելով ներկաներին՝ ՊԵԿ նախագահն ընդգծել է Կոմիտեի գործունեության ընթացքում նորարար և առաջատար տեխնոլոգիաների կիրառման, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչների հետ արդյունավետ համագործակցության կարևորությունը։ Հանդիպման շրջանակում անդրադարձ է եղել Կոմիտեի գործունեության հիմնական ուղղություններին և ձեռքբերումներին, ընդգծվել են հարկային մարմնի գրանցած հաջողությունները՝ կարևորելով արհեստական բանականության կիրառությունն ու ՊԵԿ համակարգերի շարունակական թվայնացումը։

Ներկայացվել են նաև տեխնոլոգիական ոլորտում արձանագրված ցուցանիշները, որոնք նպաստել են  հարկ վճարողների կողմից պետական բյուջե վճարված հարկերի առաջանցիկ տեմպով աճին։

Միաժամանակ, քննարկվել են տեխնոլոգիական ոլորտում Կոմիտեի կողմից իրականացվող վարչարարության ու հարկային արտոնությունների հետ կապված մի շարք հարցեր։

Ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ իրականացնելու ոլորտի զարգացմանն ուղղված համատեղ քայլեր։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում