
- Շնչառական դժվարություններ (խոր շունչ քաշելիս անհարմարություն, հազ, շնչահեղձություն)
- Սրտանոթային խնդիրների սրացում
- Աչքերի գրգռվածություն և արցունքահոսություն
- Գլխացավեր, հոգնածություն
- Երեխաների մոտ՝ բրոնխիտ, ասթմայի սրացում, ուշադրության խանգարումներ
Հանրապետության տարբեր հատվածներում հրշեջ-փրկարարները շարունակում են իրականացնել խոտածածկ և բուսածածկ տարածքներում հրդեհաշիջման աշխատանքներ։ Նրանց ինտենսիվ և համակարգված գործողությունների շնորհիվ հնարավոր է դարձել մարել ու մեկուսացնել հրդեհի բազմաթիվ օջախներ, իսկ մի շարք ուղղություններում աշխատանքները շարունակվում են նույն թափով։









