ԴԴավիթ Մուրադյան

Քննարկվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեությանը վերաբերող հարցեր

Քննարկվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեությանը վերաբերող հարցեր

Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանը նոյեմբերի 24-ին և 25-ին մասնակցել է բանկային և ֆինանսական համակարգի, ինչպես նաև ՀՀ խոշոր ձեռնարկատիրությունների ներկայացուցիչների հետ կազմակերպված հաշվետու քննարկում-հանդիպումներին։

 

Հանդիպումների ընթացքում քննարկվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեությանը վերաբերող հարցեր։

 

Հիմնադրամի ներկայացուցիչներն անդրադարձել են նախորդ տարիներին իրականացված ծրագրերի հիմնական ուղղություններին ու արդյունքներին, ինչպես նաև ներկայացրել են 2025 թվականի հեռուստամարաթոնի նախագծերը։

 

Երկօրյա հանդիպում-քննարկումներին մասնակցել են նաև ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը և այլ ներկայացուցիչներ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում