ՎՎարդան Հովսեփյան

Ամենայն հայոց կաթողիկոսը՝ վարչապետի՝ Էջմիածին այցի մասին

Ամենայն հայոց կաթողիկոսը՝ վարչապետի՝ Էջմիածին այցի մասին

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջը հայտնում է, որ նոյեմբերի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընթացող Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի հերթական նիստին ներկա է եղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«ԳՀԽ անդամները հնարավորություն ունեցան ՀՀ վարչապետի հետ քննարկելու հայրենիքի կյանքը, Հայոց Եկեղեցուն և աշխարհասփյուռ ժողովրդին հուզող զանազան խնդիրներ ու մարտահրավերներ: Մասնավորապես, անդրադարձ եղավ եկեղեցի-պետություն գործակցության արդյունավետության բարձրացմանը, հոգևոր կյանքի զորացմանը, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը, ազգային ինքնությանը, պատմական սրբավայրերի ու ժառանգության պահպանությանը և այլ հարցերի»,- նշված է գրառման մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում