Երևանի Աճառյան փողոցի վերջնամասից մինչև Աբովյանի ՃՈ հենակետ արտաքին լուսավորության ցանց է կառուցվել

Երևանի Աճառյան փողոցի վերջնամասից մինչև Աբովյանի ՃՈ հենակետ արտաքին լուսավորության ցանց է կառուցվել

Երևան քաղաքի Աճառյան փողոցի վերջնամասից դեպի Աբովյանի ճանապարհային ոստիկանության հենակետ ճանապարհահատվածի արտաքին լուսավորության ցանցի հիմնանորոգման աշխատանքներն ավարտված են: Այդ մասին զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

Աշխատանքների արդյունքում կառուցվել է 1,6 կմ արտաքին լուսավորության ցանց, տեղադրվել են 52 հենասյուներ և 104 խելացի լեդ լուսատուներ, կառուցվել է 67 դիտահորերով խրամուղի, տեղադրվել են 4 հատ պոլիէթիլենային 110 միլիմետր տրամաչափով խողովակներ, յուրաքանչյուրը՝ 1600 մետր երկարությամբ, որոնք նախատեսված են հոսանքի և օպտիկամանրաթելային մալուխներ անցկացնելու համար:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց՝ այդ հատվածը Երևանի սահմաններից դուրս էր, ապա աջակցության և համատեղ աշխատանքի համար շնորհակալություն հայտնեց նաև Աբովյանի համայնքապետարանի աշխատակիցներին:

«Կարծում եմ՝ լավ գործ արվեց բոլորիս համար, և մեր մայրուղին բավականին լավ լուսավորվեց»,- ասաց Ավինյանը:

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©