ԷԷլեն Պետրոսյան

Այրվել է անասնակեր․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն

Այրվել է անասնակեր․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն

Նոյեմբերի 22-ին, ժամը 14։36-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մաքենիս գյուղում այրվում է անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարար ծառայությունից հայտնում են՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մաքենիս գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի բակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։58-ին, մարվել՝ 18։05-ին։ Այրվել է մոտ 1500 հակ անասնակեր։

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տուն։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում