ԱԱննա Զախարյան

Այցելեցի Լատվիայի խորհրդարան և հանդիպեցի Ռիգայի նախկին քաղաքապետին․ Փամբուխչյան

Այցելեցի Լատվիայի խորհրդարան և հանդիպեցի Ռիգայի նախկին քաղաքապետին․ Փամբուխչյան

Աշխատանքային այցի շրջանակում՝ ՀՀ-ում Լատվիայի պատվավոր հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանի ուղեկցությամբ, այցելեցի Լատվիայի խորհրդարան և հանդիպեցի Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման հանձնաժողովի նախագահ, Ռիգայի նախկին քաղաքապետ Օլեգ Բուրովին։ Այս մասին հայտնում է Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը։

«Քննարկեցինք փորձի փոխանակման, արդյունավետ կառավարման մոդելների ներդրման և տեղական ծառայությունների որակի բարելավման հնարավորությունները։

Հանդիպման ավարտին պայմանավորվեցինք շարունակել երկխոսությունն ու զարգացնել համագործակցությունը տեղական ինքնակառավարման ոլորտում»,- նշել է նա։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում