ՎՎարդան Հովսեփյան

Սիրիայում հայ մասնագետները վերջին ամսում ականազերծել են 1500 քմ տարածք

Սիրիայում հայ մասնագետները վերջին ամսում ականազերծել են 1500 քմ տարածք

Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող հայ մասնագետների երրորդ խմբի սակրավորները հոկտեմբերի 8-ից մինչև հոկտեմբերի 30-ը տեխնիկական հետազոտության և մաքրման աշխատանքների ժամանակ ականազերծել են 1500 քմ տարածք։

Ընդհանուր առմամբ, փետրվարի 15-ից մինչ օրս հայ մասնագետները 116.000 քմ տարածք են մաքրել։ Նույն ժամանակահատվածում մարդասիրական խմբի բժիշկները մասնագիտական օգնություն են ցուցաբերել 688 մարդու։ Հայաստանցի բժիշկները սիրիացի մասնագետների հետ գործակցությամբ իրականացրել են հիվանդ զինվորականների և տեղի խաղաղ բնակչության հետազոտություններ ու բժշկական միջամտություններ։ Վիրաբուժական օգնություն է ստացել 39 քաղաքացի, էնդոկրինոլոգին դիմել է 76 մարդ, թերապևտիկ պրոֆիլների հիվանդների թիվը 86 է, դիմածնոտային հետազոտության է ենթարկվել 11 մարդ, գինեկոլոգները բուժել են 191, մաշկաբանները՝ 104, ատամնաբույժը՝ 13 հիվանդների։ Հայ մասնագետներն աջակցել են 108 երեխայի: Ընդհանուր առմամբ, փետրվարի 15-ից մինչ օրս բժշկական օգնություն է ցուցաբերվել 6288 քաղաքացու։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում