ԵՄ երկրները պատրաստում են Ուկրաինայում խաղաղ կարգավորման սեփական ծրագիրը. WSJ

ԵՄ երկրները պատրաստում են Ուկրաինայում խաղաղ կարգավորման սեփական ծրագիրը. WSJ

ԵՄ երկրների ղեկավարները մշակում են Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ առաջարկությունների իրենց տարբերակը՝ ի պատասխան ԱՄՆ-ի ներկայացրած ծրագրի, հայտնում է The Wall Street Journal-ը (WSJ):

«Եվրոպացի առաջնորդները խաղաղ կարգավորման վերաբերյալ պատասխան առաջարկ են պատրաստում այլ պայմաններով և հույս ունեն համոզել Ուկրաինային ընդունելու այդ ծրագիրը, որը նրանց խոսքով  ավելի բարենպաստ կլինի Կիևի համար»,- հայտնել է թերթը:

Նշվում է նաև, որ ԵՄ-ն «նախատեսել է ծրագիրն ավարտել առաջիկա օրերին», սակայն Կիևը դեռևս չի պարտավորվել միանալ դրան։

ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ ԵՄ-ի և եվրոպական երկրների բարձրաստիճան պաշտոնյաները չեն մասնակցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայում խաղաղ կարգավորման ծրագրի մշակմանը:

Սպիտակ տունն էլ տեղեկացրել է, որ ամերիկյան վարչակազմը հավասարապես շփվել է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ՝ ուկրաինական կարգավորման առաջարկությունները մշակելիս:

«Նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն հավասարապես աշխատել են և՛ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի հետ՝ հասկանալու, թե ինչի են հանձնառու այս երկրները երկարատև խաղաղության հասնելու համար»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©