ԱԱսպրամ Սարատիկյան

Ավարտվել է ՇՄՆ պատվիրակության այցը Բրազիլիա. ստորագրվել են մի շարք կարևոր փաստաթղթեր

Ավարտվել է ՇՄՆ պատվիրակության այցը Բրազիլիա. ստորագրվել են մի շարք կարևոր փաստաթղթեր

Ավարտվեց ՇՄՆ պատվիրակության այցը և մասնակցությունը Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում ընթացող ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովի 30-րդ հանդիպմանը՝ #COP30-ին։

 

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել գործընթացում ներգրավված բոլոր գործընկերներին՝ ՀՀ Արտաքին գործերի նախարարությանը, Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Եգանյանին, ինչպես նաև նախարարության և միջազգային գործընկերներին։
 

Այս օրերին հագեցած օրակարգով մի շարք երկկողմ հանդիպումներ են տեղի ունեցել տարբեր երկրների պատվիրակությունների հետ, բարձր մակարդակի միջոցառումներին ներկայացվել են 2026 թվականին Հայաստանում հյուընկալվող ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի 17-րդ համաժողովի` #CoP17-ի օրակարգը, երկրի տեսլականը և նախաձեռնությունները։

 

Այցի շրջանակում ստորագրվել են մի շարք կարևոր փաստաթղթեր, որոնք նոր հնարավորություններ կբացեն ապագա համագործակցությունների համար։

 

Նախարար Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել նաև Բելեմում՝ համաժողովի տարածքում տեղի ունեցած հրդեհի միջադեպի առնչությամբ հանրության անհանգստության ու աջակցող հաղորդագրությունների համար,
հուսալով, որ բրազիլացի գործընկերներն արագ և արդյունավետ կհաղթահարեն միջադեպի հետևանքները, իսկ համաժողովը լիարժեքորեն կծառայի իր նպատակին՝ նպաստելով համաշխարհային կլիմայական օրակարգի առաջմղմանը։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում