ԼԼիլիթ Ասատրյան

Հայ մշակույթի և արվեստի համաժողովի հանդիսավոր բացման արարողությունն անցկացվել է Հայաստանի ազգային պատկերասրահում

Հայ մշակույթի և արվեստի համաժողովի հանդիսավոր բացման արարողությունն անցկացվել է Հայաստանի ազգային պատկերասրահում

Հայ մշակույթի և արվեստի համաժողովի հանդիսավոր բացման արարողությունն անցկացվել է Հայաստանի ազգային պատկերասրահում։ Այդ մասին հայտնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից:

 

Պաշտոնական բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը, համաժողովի համակազմակերպիչ Հայկական մշակույթի և արվեստի միջազգային համակարգման խորհրդի անդամները, ինչպես նաև մշակույթի և արվեստի ոլորտի վաստակավոր ներկայացուցիչներ։

 

Իրենց ելույթներում բանախոսներն ընդգծել են նմանատիպ նախաձեռնությունների կարևորությունը և դրանց շարունակականության ապահովման անհրաժեշտությունը։

 

Նկարիչներ Արթուր Սարյանը, Հրաչյա Յազիչյանը և Լուիզա Գրագատի Հակոբյանը, երեկոյի ողջ ընթացքում ստեղծել են աբստրակտ կտավ նվիրված համաժողովին՝ արտացոլելով գունային ու շարժման լեզվով ստեղծագործական համագործակցության ոգին։

 

Բացման արարողությանը զուգահեռ Հայաստանի ազգային պատկերասրահում մեկնարկել է «Streams of Modernity: Diasporan-Armenian Art Beyond Iron Curtain» խորագրով սփյուռքահայ նկարիչների ցուցահանդեսը, որը բաց կլինի երկու շաբաթ։

 

Արարողության ընթացքում հնչել են ջազային երաժշտություն և դաշնամուրային կատարումներ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում