ՀՀ վարչապետի այցը նոր հնարավորություններ կընձեռի համատեղ փոխշահավետ նախագծերի համար. Ղազախստանի ԱԳ նախարարը՝ դեսպանին

ՀՀ վարչապետի այցը նոր հնարավորություններ կընձեռի համատեղ փոխշահավետ նախագծերի համար. Ղազախստանի ԱԳ նախարարը՝ դեսպանին

Ղազախստանի արտաքին գործերի նախարար Կոշերբաևի հետ

2025թ․ նոյեմբերի 19-ին Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանին ընդունել է Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Երմեկ Կոշերբաևը։ Այս մասին տեղեկացնում են Ղազախստանում ՀՀ դեսպանությունից:

 

«Հայաստանի և Ղազախստանի բազմաբովանդակ համագործակցության հարցերի լայն շրջանակի դիտարկման ընթացքում հանդիպմանը ընդգծվել է վերջիններիս զարգացման էական ներուժն ու հեռանկարային լինելը։

 

Առանձնահատուկ ուշադրության կենտրոնում է եղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ղազախստանի Հանրապետություն նախատեսված պաշտոնական այցի նախապատրաստական աշխատանքների ընթացքը, որը միտված է տարբեր ոլորտներում Հայաստանի և Ղազախստանի գործընկերության խորացման մասով երկու երկրների հանձնառությունը վերահաստատելուն։

 

Նախարար Ե․Կոշերբաևը վստահություն է հայտնել առ այն, որ այցը կարևոր ուղենիշ կդառնա Հայաստան-Ղազախստան միջպետական հարաբերություններում և նոր հնարավորություններ կընձեռի համատեղ փոխշահավետ նախագծերի համար։

 

Իր հերթին, դեսպան Ա․Ղևոնդյանը ընդգծել է Հայաստանի հետաքրքրվածությունը Ղազախստանի հետ քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային-հումանիտար և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ բնագավառներում փոխգործակցության դինամիկայի աճի հարցում։

 

Հանդիպման արդյունքներով երկուստեք պատրաստակամություն է արտահայտվել կառուցողական փոխգործակցությունը շարունակման շուրջ»,- ասված է հաղորդագրությունում։
logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©