ՎՎարդան Հովսեփյան

Այսօր Հայաստանի շախմատի հավաքականի մրցակիցն Ադրբեջանն է

Այսօր Հայաստանի շախմատի հավաքականի մրցակիցն Ադրբեջանն է

Բաթումում ընթացող Եվրոպայի թիմային առաջնության 8-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականն այսօր կխաղա Ադրբեջանի հետ, կանանց մրցակիցները կլինեն Ռուսաստանի հավաքականի շախմատիստուհիները:

7-րդ տուրից հետո կանանց հավաքականը մրցաշարային աղյուսակում 5-րդն է և ունի 10 միավոր: 13 միավորով առաջատարը ռուսաստանցիներն են: Տղամարդկանց թիմը մրցաշարային աղյուսակում 6-րդն է՝ 9 միավորով: Այստեղ ևս առաջատարը Ռուսաստանն է (12 միավոր):

Եվրոպայի թիմային 22-րդ առաջնությունն անցկացվում է Վրաստանի Բաթում քաղաքում: Տղամարդկանց առաջնությանը մասնակցում է 40 երկրի 200 շախմատիստ, իսկ կանանցը` 32 երկրի 160 ներկայացուցիչ: Առաջնությունը բաղկացած է 9 տուրից և կեզրափակվի վաղը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում