ՎՎարդան Հովսեփյան

Հաջորդ տարի Հայաստան այցելող չինացի զբոսաշրջիկների թիվը կավելանա. Թիան Էրլուն

Հաջորդ տարի Հայաստան այցելող չինացի զբոսաշրջիկների թիվը կավելանա. Թիան Էրլուն

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը և ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի անդամ Արմեն Խաչատրյանը հանդիպել են Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի հետ:

Զրուցակիցները քննարկել են հայ-չինական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր, արձանագրել մի շարք ոլորտներում փոխգործակցության ակտիվացման դինամիկան, կարևորել խորհրդարանական ձևաչափով գործակցության խորացումը:

Կողմերը խոսել են նաև երկու երկրների միջև վիզայի ազատականացման ռեժիմ ունենալու հարցի մասին: Ըստ Լիլիթ Մակունցի՝ նախագիծն առաջիկայում կներկայացվի ՀՀ Ազգային ժողով, ինչի վերաբերյալ խմբակցության տրամադրվածությունը դրական է՝ հատկապես այն դեպքում, երբ երկու կառավարությունների միջև առկա է հստակ պայմանավորվածություն:

Դեսպանի տեղեկացմամբ՝ վերջին տարիներին Չինաստանից Հայաստան այցելուների թիվը կազմել է մոտավորապես 9 հազար, իսկ 2019 թ.՝ այդ թիվը հասել է 14 հազարի: Թիան Էրլունը համոզմունք է հայտնել, որ հաջորդ տարի չինացի զբոսաշրջիկների թիվը կավելանա:

Հանդիպման ընթացքում արձանագրվել է, որ կրթության և մշակույթի ոլորտներում նկատվում է ակտիվ  համագործակցություն: Կարևորվել է նաև տնտեսական բնագավառում փոխգործակցության զարգացումը, ինչի հարցում դեսպանատունը սերտորեն կհամագործակցի խորհրդարանի համապատասխան հանձնաժողովների հետ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում