ԳԳոհար Սարգսյան

Ավտովթար Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին․ կան տուժածներ

Ավտովթար Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին․ կան տուժածներ

Նոյեմբերի 19-ին՝ ժամը 19։09-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լճաշեն գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են VAZ, Ford և Opel մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ հինգ տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալլոնների փականները։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում