ԼԼուսինե Մուրադյան

Սյունիքի մարզի պարեկները «ԿամԱԶ»-ի թափքում մոտ 22 խմ փայտանյութ են հայտնաբերել

Սյունիքի մարզի պարեկները «ԿամԱԶ»-ի թափքում մոտ 22 խմ փայտանյութ են հայտնաբերել

Նոյեմբերի 18-ին՝ ժամը 20.20-ին, Կապանի Գործարանային փողոցում ծառայություն իրականացնելիս, Սյունիքի մարզի պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար, որի թափքում կար մոտ 22 խորանարդ մետր փայտանյութ:

Տաթև գյուղի բնակիչ վարորդը, սակայն, ներկայացրել է ժամկետանց փաստաթուղթ, առանց փայտանյութի տեսակի վերաբերյալ նշման և միայն 20 խորանարդ մետրի համար։

Բեռնատարը տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Կապանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում