Վաղարշապատի ընտրությունների վերահաշվարկի արդյունքում կուսակցությունների ստացած ձայների փոփոխություններ չեն եղել

Վաղարշապատի ընտրությունների վերահաշվարկի արդյունքում կուսակցությունների ստացած ձայների փոփոխություններ չեն եղել

Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկն ավարտվել է։ Այդ մասին 1lurer.am-ին հայտնեց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի մամուլի քարտուղար Սեդա Ղուկասյանը։

Վերահաշվարկի արդյունքում պարզվել է, որ կուսակցությունների ստացած ձայներում փոփոխություններ չեն եղել։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին Վաղարշապատում ՏԻՄ ընտրություններ էին: Ընտրություններին մասնակցած 8 քաղաքական ուժերից անցողիկ շեմը հաղթահարել են 3-ը։ 

Ըստ ԿԸՀ-ի հրապարակած նախնական տվյալների՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 15298 ձայն, «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքը՝ 10051 ձայն, «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցությունը՝ 1692, «Հայրենիք» կուսակցությունը՝ 1193, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 1241, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը՝ 1177, «Ժառանգություն» կուսակցությունը՝ 440, «Համահայկական ճակատ» կուսակցությունը՝ 295:

Ըստ այդմ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կստանա 19 մանդատ, «Հաղթանակ» դաշինքը՝ 12 մանդատ, «Մայր Հայաստանը»՝ 2 մանդատ։

Ընտրողների ընդհանուր թիվը եղել է 69924, իսկ քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը՝ 31535:

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©