ՎՎարդան Հովսեփյան

Նեապոլի քաղաքապետը ոգևորությամբ է ընդունել Նեապոլն ու Երևանը քույր քաղաքներ դարձնելու առաջարկը

Նեապոլի քաղաքապետը ոգևորությամբ է ընդունել Նեապոլն ու Երևանը քույր քաղաքներ դարձնելու առաջարկը

Պաշտոնական այցով Իտալիայում գտնվող  ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Նեապոլի քաղաքապետ Լուջի Դե Մաջիստրիսի հետ: Կողմերը քննարկել են Նեապոլն ու Երևանը քույր քաղաքներ դարձնելու գաղափարը: Նեապոլի քաղաքապետը ոգևորությամբ է ընդունել այս առաջարկը: Արարատ Միրզոյանի խնդրանքով Լուջի Դե Մաջիստրիսը պատմել է Նեապոլի առջև ծառացած խնդիրների, մարտահրավերների և դրանց լուծումների մասին:

ՀՀ Ազգային ժողովի նախագահը նույն օրը հանդիպել է նաև Նեապոլի պրեֆեկտ Կարմելա Պագանոյի հետ, որը Արարատ Միրզոյանի խնդրանքով ներկայացրել է Իտալիայի տարածքային կառավարման առանձնահատկությունները և ենթակառուցվածքները, ինչպես նաև պատմել է սոցիալական խնդիրներին արդյունավետ լուծումներ տալու մեխանիզմներն Իտալիայի պրեֆեկտուրաների միջոցով:

Պաշտոնական այցի շրջանակում Արարատ Միրզոյանը հանդիպել է նաև Նեապոլի արքեպիսկոպոս կարդինալ Կրեշենցո Սեպեի հետ: ՀՀ Ազգային ժողովի նախագահը շնորհակալություն է հայտնել կարդինալին` հայկական հետքն ու մեր համատեղ հոգևոր ժառանգությունը Իտալիայում՝ հատկապես Նեապոլում, հրաշալի պահպանելու համար: Կարդինալ Սեպեն, բարձր գնահատելով երկու ժողովուրդների միջև մշակութային և հոգևոր կապերը, պատմել է Նեապոլում հայկական հետքի մասին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում