ԱԱսպրամ Սարատիկյան

Օտարերկրացիների վեճն ավարտվել էր դանակահարությամբ. Մարաշի ոստիկանների բացահայտումը

Օտարերկրացիների վեճն ավարտվել էր դանակահարությամբ. Մարաշի ոստիկանների բացահայտումը

Նոյեմբերի 18-ին` կեսգիշերն անց, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Հերացու փողոցում դանակով իրեն հարվածել են, դանակահարողն էլ տեղում է։

 

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ հաղորդում է ստացվել նաև «Հերացի թիվ-1» համալսարանական հիվանդանոցից. կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության էր տեղափոխվել օտարերկրյա քաղաքացի 24-ամյա երիտասարդ:

Ըստ բժշկի` տուժածն ի վիճակի չէր հաղորդում տալու։

 
«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Մարաշի համայնքային ոստիկանները պարզեցին, որ կեսգիշերին, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, իր մոտ եղած սուր կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածքը պատճառել է մեկ այլ օտարերկրացի 28-ամյա երիտասարդ, որը բնակվում էր հենց Հերացու փողոցում:
 
Մայրաքաղաքի պարեկների հետ ձեռնարկած հետագա միջոցառումներով 28-ամյա օտարերկրացին կարճ ժամանակ անց հայտնաբերվեց Ջահուկյան փողոցում, ձերբակալվեց ու տեղափոխվեց բաժին։

 

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։ Հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրությունում:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում