Թավշուտ համայնքում հիշել են Մեծ եղեռնը ճանաչած 23 երկրներին

Թավշուտ համայնքում հիշել են Մեծ եղեռնը ճանաչած 23 երկրներին

Արևմտյան Հայաստանի տարբեր բնակավայրերից՝ Մուշից, Կարինից ու Ալաշկերտից Շիրակի դաշտում ապաստան գտած ու սերունդներ տված թավշուտցիները ազգային երգով, պարով ու խոհանոցով են տոնել գյուղի հոբելյանական 90-րդ տարեդարձը՝ միաժամանակ երախտագիտություն հայտնելով այն 23 երկրներին, որոնք պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:

Ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին  Թավշուտի բնակիչները հարկ են համարում Թուրքիային հիշեցնել՝ հայ ժողովուրդը թալեաթներին ու էնվերներին հիմա էլ պատրաստ է պատասխանել  թեհլերյաններով ու երկանյաններով:

Ուրուգվայում, Գերմանիայում, Նիդեռլանդներում ու Հայոց ցեղասպանությունն ընդունած աշխարհի տարբեր երկրներում գուցե դեռ չեն իմացել, որ Հայաստանի հեռավոր գյուղերից մեկում գյուղի կազմավորման 90-ամյակի տոնակատարությանը մեծ հանդիսությամբ ու երախտագիտության խոսքերով վեր են բարձրացրել բոլոր այն երկրների դրոշները, որոնք ընդունել են Հայոց ցեղասպանությունը:
Գյուղի տոնը համախմբել էր նաև տարբեր երկրներում բնակվող թավշուտցիներին:

Մանրամասները` տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում