ԼԼիլիթ Ասատրյան

Իմ նշանակումից օրեր անց երեք տարբեր ենթակայաններում տրանսֆորմատորային կայանների պայթյուններ են տեղի ունեցել. Ռոմանոս Պետրոսյան

Իմ նշանակումից օրեր անց երեք տարբեր ենթակայաններում տրանսֆորմատորային կայանների պայթյուններ են տեղի ունեցել. Ռոմանոս Պետրոսյան

ՀԷՑ-ի՝ էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիան դադարեցնելու հարցի քննարկման ժամանակ իրավաբան Վարդան Ալոյանը հետաքրքրվեց, թե ինչու են ուսումնասիրություններ իրականացվել ՀԷՑ-ի այն 25 ենթակայաններում, որոնք ներառված չեն եղել ներդրումային ծրագրերում, և որոնցում դեռևս աշխատանքներ իրականացված չեն եղել:

«Հուլիս ամսին և իմ նշանակումից անմիջապես օրեր անց երեք տարբեր ենթակայաններում տրանսֆորմատորային կայանների պայթյուններ են տեղի ունեցել, և ինձ մոտ մտահոգություն էր առաջացել, որ գուցե վթարային և ծայրահեղ վատթար վիճակում գտնվող ևս այլ ենթակայաններ ունենա ՀԷՑ-ը: Եվ ես տեխնիկական տնօրինությանը հանձնարարել եմ գույքագրել և այս պահին վատթար, տեխնիկական վատ վիճակում, պոտենցիալ ռիսկեր պարունակող ենթակայանների ցանկ ներկայացնել, և 26 ենթակայանից բաղկացած ցանկ է ներկայացվել տեխնիկական էներգետիկ առումով, որտեղ անհրաժեշտություն կա իմպերատիվ միջամտությունների: Ես միջնորդություն եմ ուղարկել ոլորտի տեսչական լիազորություն իրականացնող Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին իրենց լիազորությունից բխող տեխնիկական, էներգետիկ, տեսչական ստուգումներ անցկացնելու, և ահա այդ ստուգումների արդյունքները դարձյալ որպես տեղեկատվություն վարույթի շրջանակում գուցե օգտագործելու նպատակով հասցեագրել եմ ոլորտը կարգավորող մարմին՝ ՀԾԿՀ-ին:

Խնդիրն այստեղ այն է, որ իմ գնահատականներով և նաև, ինչպես փաստեցին տեսչական մարմնի իրականացրած ստուգումների արդյունքում կազմված ակտը և կարգադրագրերը, այդ ենթակայանները ընթացիկ սպասարկման և պարբերական կարգաբերման կարիք ունեին: Ենթակայաններում տրանսֆորմատորներ են հայտնաբերել, որոնք շուրջօրյա աշխատանքային ռեժիմում լարման տակ գտնվելով՝ յուղի նվազագույն պաշարից ավելի ցածր է, և պոտենցիալ նմանատիպ հրդեհներ կամ պայթյունավտանգ իրավիճակ կարող է հասունացնել: Այսինքն՝ գնահատականը տրվել է ոչ թե ներդրումային ծրագրերի արդյունավետության հետ կապված, այլ գնահատական տրվել է ենթակայանների տեխնիկական, էներգետիկ ընթացիկ սպասարկումն ապահովելու և բաշխման ցանցերի անխափանությունը  երաշխավորելու կառավարման արդյունավետության մասով»,- նշեց ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում