ԼԼիլիթ Ասատրյան

Վահագն Խաչատուրյանն այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն

Վահագն Խաչատուրյանն այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն՝ հիմնադրման 30-ամյակի կապակցությամբ։



Նախագահը շնորհավորել է դեսպան Օլիվիե Դըկոտինյիին՝ կարևորելով Հայաստանի և Ֆրանսիայի միջև ձևավորված բազմամյա, սերտ ու արդյունավետ համագործակցությունը։ Նա ընդգծել է, որ երկու երկրների հարաբերությունները շարունակաբար զարգանում են դիվանագիտական ու քաղաքական բարձր մակարդակի գործընկերության հիման վրա։



Նախագահ Խաչատուրյանը կարևորել է նաև երկկողմ և Եվրոպական միության հարթակում իրականացվող համագործակցությունը, որն էական դեր ունի ընդհանուր արժեքների առաջմղման գործում։ 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում