Քննարկվում է երկու սցենար՝ 99 տարվա և 49 տարվա. Փաշինյանը՝ TRIPP-ի մասին

Քննարկվում է երկու սցենար՝ 99 տարվա և 49 տարվա. Փաշինյանը՝ TRIPP-ի մասին

Կառուցապատման իրավունքը նախատեսվում է ժամկետով: Հաջորդ խնդիրը ժամկետի հարցն է, և հիմա քննարկվում է երկու սցենար՝ 99 տարվա սցենար և 49 տարվա սցենար: Այդ մասին տարածաշրջանային համագործակցության թեմայով համաժողովի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պարզաբանելով, թե ինչի հետ է կապված ժամկետների կարգաբերումը:

«Այդտեղ ներդրումներ են արվելու, և ներդրողը պետք է ունենա որոշակի երաշխիք, որ իր ներդրումները հետ է ստանալու շահույթի որոշակի մարժայով: Եթե մենք ասենք, օրինակ՝ 5 տարով ենք տալիս, ոչ ոք ներդրում չի անի, որովհետև անիրատեսական է 5 տարում այդքան ներդրած գումարը հետ ստանալ: Սա շատ կարևոր նրբություն է»,- ասաց նա՝ նշելով, որ հիմա այդ քննարկումներն են ընթանում, և որ այդ քննարկումներին իշխող ուժի վերաբերմունքը ֆինանսատնտեսական է:

«Այստեղ մենք քաղաքական կոմպոնենտ չենք տեսնում մի պարզ պատճառով, չկա այդտեղ քաղաքական կոմպոնենտ: Այդտեղ կա ֆինանսական կոմպոնենտ, թե ով ինչքան է ներդնելու, և որն է հաշվարկը, թե ինչքան ժամանակում այդ ներդրումները կարող են հետ ստացվել որոշակի շահույթով»,- ասաց նա:

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©