ՇՇողիկ Գալստյան

Հանրային հեռուստաընկերությունը սպասում է առցանց հեռուստաալիքի բյուջեի հաստատմանը

Հանրային հեռուստաընկերությունը սպասում է առցանց հեռուստաալիքի բյուջեի հաստատմանը

Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը նախատեսում է ստեղծել առցանց հեռուստաալիք, որի համար ներկայացրել է 102 մլն դրամի հայտ: ՀՀ Ազգային ժողովում 2020-ի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում լուրը հայտնել է խորհրդի նախագահ Արա Շիրինյանը: Սպասում են հայտի հաստատմանը:

Ի դեպ, տեղեկատվական, քաղաքական, տնտեսական, մանկապատանեկան և հանրության համար նշանակալի այլ տեղեկատվական բնույթի հաղորդումների արտադրությունն ու հեռարձակումն ապահովելու նպատակով բյուջեով նախատեսվում է ծախսել 7 մլրդ 396 մլն 131 հազար դրամ:

Բյուջետային ծախսային ծրագրի հաջորդ կետը` Հանրային հեռուստառադիոընկերության կառավարման, համակարգման ու մոնիտորինգի համար, նախատեսում  է 146 մլն 864 հազար դրամ: Այսինքն՝ նախորդ տարվա համեմատ մոտ 3.5 մլն դրամով պակաս:

Հեռուստատեսային ծառայությունների համար՝ հեռուստատեսային հաղորդումների պատրաստում և հեռարձակում, բյուջեով նախատեսվում է ծախսել 5 մլրդ 953 մլն 300 հազար դրամ, որը նույնպես 25 մլն դրամով պակաս է նախորդ տարվա ծախսածից: Ռադիոհաղորդումների պատրաստման ու հեռարձակման համար նախատեսվում է ծախսել 942 մլն 364 հազար դրամ:

Հանրային հեռուստաընկերության տեխնիկական վերազինման համար խորհուրդը նախատեսում է 100 մլն դրամ հատկացնել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում