Թուրքիայի և Վրաստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլու հետ, քննարկել Վրաստանի տարածքում վթարի ենթարկված թուրքական Ս-130 ռազմական ինքնաթիռի կործանման վայրում որոնողափրկարարական աշխատանքների ընթացքը: Ավելի վաղ Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը համատեղ խումբ են ստեղծել՝ հետաքննության համար:
Թուրքիայի նախագահը դիմել է հանրությանը, կոչ արել զգոն լինել և չհավատալ ավիավթարի վերաբերյալ տարածվող կեղծ լուրերին, խոստացել, որ դեպքի բոլոր հանգամանքները կպարզվեն: Թուրքիան դադարեցրել է բոլոր Ս-130 ինքնաթիռների թռիչքները մինչև հետաքննության ավարտը:
Ադրբեջանից Թուրքիա ուղևորվող օդանավում եղել է 20 մարդ՝ անձնակազմի 4 անդամ և Թուրքիայի Ռազմաօդային ուժերի 16 սպա, բոլորը զոհվել են: Նրանց թվում է նաև Թուրքիայի ռազմաօդային ուժերի շտաբի պետը։ Զոհված զինծառայողների աճյուններն արդեն տեղափոխվել են Թուրքիա: Հայտնաբերվել է նաև ինքնաթիռի սև արկղը։
Միջազգային լուրերը՝ Սյուզաննա Չրաղյանի տեսաշարում։













