ԱԱննա Զախարյան

Բունդեսթագը Հարավային Կովկասի բարեկամական նոր խումբ է ձևավորել

Բունդեսթագը Հարավային Կովկասի բարեկամական նոր խումբ է ձևավորել

Տեղի է ունեցել ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանի հանդիպումը Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական խմբի ղեկավար Միրզե Էդիսի (Mirze Edis, Ձախեր/Die Linke) հետ: ՀՀ դեսպանը շնորհավորել է Էդիսին խմբի ղեկավար ընտրվելու կապակցությամբ և մաղթել հաջողություն: Այս մասին տեղեկացնում են Գերմանիայում ՀՀ դեսպանությունից:

 
Վիկտոր Ենգիբարյանը և Միրզե Էդիսը կարևորել են խորհրդարանական դիվանագիտության դերը Հայաստան-Գերմանիա գործընկերության համատեքստում և մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգի, Հայաստան-ԵՄ ինտեգրացիոն գործընթացի, ինչպես նաև Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների բարելավման թեմաներով:

 

ՀՀ դեսպանը ներկայացրել է տարածաշրջանում խաղաղության հաստատումից հետո տնտեսական հնարավորությունները և Հայաստանի կառավարության Խաղաղության խաչմերուկ նախագիծը։ Վերջում ՀՀ դեսպանը խմբի նորընտիր ղեկավարին հրավիրել է այցելել Հայաստան։

 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում