ԼԼիլիթ Ասատրյան

«Օֆելյա Համբարձումյան 100». հոբելյանական համերգ և նամականիշի մարման արարողություն

«Օֆելյա Համբարձումյան 100». հոբելյանական համերգ և նամականիշի մարման արարողություն

Այս տարի նշվում է հայ երգի երախտավոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Օֆելյա Համբարձումյանի 100-ամյակը:

Ինչպես հայտնում են ԿԳՄՍՆ-ից, հոբելյանի շրջանակում նոյեմբերի 12-ին՝ ժամը 18:00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա «Մեծանուն հայեր. Օֆելյա Համբարձումյանի ծննդյան 100-ամյակ» թեմային նվիրված նամականիշի մարման արարողություն:

Հաջորդիվ՝ ժամը 19:00-ին, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կկայանա «Օֆելյա Համբարձումյան 100» հոբելյանական համերգը: Հանդես կգա Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը:

Միջոցառմանը ներկա կլինի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում