ԱԱսպրամ Սարատիկյան

ԿԸՀ ներկայացուցիչները Կորեայում մասնակցել են Ընտրական մարմինների ասոցիացիայի նախաձեռնած ծրագրին

ԿԸՀ ներկայացուցիչները Կորեայում մասնակցել են Ընտրական մարմինների ասոցիացիայի նախաձեռնած ծրագրին

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնում են, որ հանձնաժղովի անդամ Աննա Գրիգորյանը և ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Սեդա Ղուկասյանը նոյեմբերի 3-7-ը Կորեայի Հանրապետությունում մասնակցել են Ընտրական մարմինների համաշխարհային ասոցիացիայի (A-WEB) նախաձեռնած մեդիա կարողությունների զարգացման ծրագրին։

Ծրագրին մասնակցել են նաև Ղազախստանի Հանրապետության, Հարավային Աֆրիկայի, Թայվանի և Մալդիվների Հանրապետության ԿԸՀ-ներից ներկայացուցիչներ։

Մասնակիցները նախ ներկայացրել են իրենց երկրների ընտրական և կառավարման համակարգերը, ապա ծանոթացել Կորեայի Հանրապետության ընտրական մարմնի աշխատանքի հիմնական առանձնահատկություններին։

Աշխատաժողովի հիմնական թեմաներն են եղել ընտրական համակարգի վրա հնարավոր կիբեռհարձակումները, ապատեղեկատվության դեմ պայքարը և ռազմավարական հաղորդակցությունը։ Անդրադարձ է կատարվել նաև արհեստական բանականության միջոցով գեներացված կեղծ տեսանյութերին, որոնք վերաբերում են ընտրական գործընթացին։

Ընտրական մարմինների համաշխարհային ասոցիացիան աշխարհի ընտրական մարմիններին միավորող ամենամեծ միջազգային կազմակերպությունն է: Այն ներկայումս ներառում է 111 երկրների 121 ընտրական կառավարման մարմիններ։ 2013 թվականին՝ հիմնադրվելուց ի վեր, ասոցիացիան խթանում է ազատ, արդար, թափանցիկ և մասնակցային ընտրությունների անցկացման արդյունավետությունն ամբողջ աշխարհում։

ՀՀ ԿԸՀ-ն 2024 թվականի հոկտեմբերին՝ Ընտրական մարմինների համաշխարհային ասոցիացիայի 6-րդ գագաթնաժողովում, ընտրվել է գործադիր խորհրդի անդամ։

Ընտրական մարմինների համաշխարհային ասոցիացիայի 2026 թվականի գործադիր խորհրդի նիստը կհրավիրվի Հայաստանի Հանրապետությունում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում