ՄՄարո Թարվերդյան

Գաբրիել Սարգսյանը և Շանթ Սարգսյանը ավարտեցին չորրորդ փուլի առաջին խաղերը ոչ-ոքի. ՖԻԴԵ աշխարհի գավաթ

Գաբրիել Սարգսյանը և Շանթ Սարգսյանը ավարտեցին չորրորդ փուլի առաջին խաղերը ոչ-ոքի. ՖԻԴԵ աշխարհի գավաթ

2025 թվականի ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի չորրորդ փուլի առաջին խաղում Հայաստանը ներկայացնող գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը և Շանթ Սարգսյանը իրենց խաղերը ավարտեցին ոչ-ոքի արդյունքով: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:

 

Գաբրիել Սարգսյանը (վարկանիշ՝ 2616) սև խաղաքարերով ոչ-ոքի խաղաց ԱՄՆ-ն ներկայացնող գրոսմայստեր Ավոնդեր Լիանգի (վարկանիշ՝ 2701) հետ:

 

Շանթ Սարգսյանը (վարկանիշ՝ 2664) սև խաղաքարերով ոչ-ոքի խաղաց Գերմանիան ներկայացնող գրոսմայստեր Ֆրեդերիկ Սվանեի (վարկանիշ՝ 2640) հետ:

 

ԱՄՆ-ն ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը (վարկանիշ՝ 2728) սպիտակ խաղաքարերով հաղթանակ տարավ Լեհաստանը ներկայացնող գրոսմայստեր Ռադոսլավ Վոյտաշեկի (վարկանիշ՝ 2660) նկատմամբ:

 

ԱՄՆ-ն ներկայացնող մեկ այլ հայ գրոսմայստեր Սամուել Սևյանը (վարկանիշ՝ 2701) սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի խաղաց Իտալիան ներկայացնող գրոսմայստեր Լորենցո Լոդիչիի (վարկանիշ՝ 2572) հետ:

 

Չորրորդ փուլի երկրորդ խաղը կմեկնարկի նոյեմբերի 12-ին՝ Հայաստանի ժամանակով 13:30-ին:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում