Ձևավորվում է Շրջակա միջավայրի նախարարին կից հասարակական խորհրդի նոր կազմ

Ձևավորվում է Շրջակա միջավայրի նախարարին կից հասարակական խորհրդի նոր կազմ

Շրջակա միջավայրի նախարարությունը, կարևորելով քաղաքացիական հասարակության և շահառու խմբերի հետ արդյունավետ համագործակցությունը, ձևավորվում է նախարարին կից հասարակական խորհրդի նոր կազմ։

 

Շրջակա միջավայրի նախարարին կից հասարակական խորհրդի նպատակն է ապահովել նախարարության խնդիրների և նպատակների իրականացման ընթացքում քաղաքացիական հասարակության մասնակցությունը, ներառական որոշումներ կայացնելուն նպաստող կենսունակ միջավայրի ձևավորումը, մասնակցային կառավարումը խրախուսելու և շահառու խմբերին քաղաքականության մշակմանը մասնակցելու գործընթացին ներգրավումը։

 

Խորհրդին անդամակցելու հայտերը կարելի է ներկայացնել [email protected] էլեկտրոնային հասցեին նամակի միջոցով՝ գլխագրում նշելով «Հասարակական խորհուրդ»։
 

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2025 թվականի դեկտեմբերի 1-ն է։

 

Հայտեր ներկայացնող քաղաքացիական հասարակության կազմակերպությանը և ֆիզիկական անձին ներկայացվող պահանջներին և հայտին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկին հնարավոր է ծանոթանալ այստեղ:
logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©