Ծաղկաձորում բախվել են Opel և VAZ մակնիշների ավտոմեքենաները. տուժածները հոսպիտալացվել են

Ծաղկաձորում բախվել են Opel և VAZ մակնիշների ավտոմեքենաները. տուժածները հոսպիտալացվել են

Նոյեմբերի 11-ին՝ ժամը 09։14-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկաձոր քաղաքի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ։

ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են Opel և VAZ մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը երկու տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և սահմանազատել տարածքը:

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©