ԱԱնժելիկա Ժամհարյան

Մանվել Գրիգորյանի դստերը՝ Նաիրա Գրիգորյանին, մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով

Մանվել Գրիգորյանի դստերը՝ Նաիրա Գրիգորյանին, մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով

Դատավոր Նաիրա Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով:

1lurer.am-ի հարցմանն ի պատասխան՝ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում դատական իշխանության ներկայացուցչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի (Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) 2-րդ մասի 5-րդ կետով և 482-րդ հոդվածի (Ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելը) 1-ին մասով։

«Որպես համակցված խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքն ու գրավը»,- հայտնեցին կոմիտեից:

Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի դստեր՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում կհարուցվի:

Բարձրագույն դատական խորհուրդը համաձայնություն էր տվել գլխավոր դատախազի միջնորդությանը: Գրիգորյանի լիազորությունները կասեցվել են մինչև քրեական վարույթի ավարտը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում